‘Պատգամավոր. «Պարտադիր կուտակայինը ոչ պոպուլյար, ոչ գրագետ գործիք է»’

865

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ոչ պոպուլյար, ոչ գրագետ, ոչ ռեֆորմիստական գործիք է, Ազգային ժողովում հայտարարեց «Բարգվաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:  

Պատգամավորը մի շարք հարցադրումներ ներկայացրեծ կուտակային համակարգի փաթեթի վերաբերյալ` նշելով, որ Կառավարությունը դրանց պատասխանը այդպես էլ չի տվել:  

«Ինչու է համակարգը վերաբերում 1974-ից հետո ծնված քաղաքացիներին եւ ոչ թե 1984-ից կամ 94-ից հետո ծնվածներին, ինչու պետք է աշխատավարձերից 5 տոկոս պահվի եւ ոչ 2 կամ 7 տոկոս: Ինչու է օրենքը կիրառվում 2014-ից եւ ոչ թե 2007-ից կամ 2016-ից», — հարցրեց պատգամավորը:

Նա նշեց նաեւ, որ այն միքանի հարյուր միլիոն դոլարը, որը ստանալու է ռեֆորմի արդյունքում պետական բյուջեն, չի կարող այնքան դրական արդյունք ունենալ, որքան բացասական հետեւանք կարող է ունենալ համակարգի կիրառումը:  

«1,1 միլիոն աշխատող ունենք, որից 437 հազարը գյուղի աշխատողներ են: Այսինքն, նրանք պրոցեսից դուրս են մնում ինքնաբերաբար: Ունենք 167 հազար աշխատողներ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում, որտեղ ունենք եւ նշանակալի ստվերային զբաղվածություն եւ ճշգրիտ աշխատավարձեր չկան: Արդյունաբերության ոլորտում ունենք 83 հազար աշխատող` նրանք էլ ստաբիլ աշխատատեղեր չեն», — նշեց Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով, համակարգը վերաբերում է հիմնականում կրթության ոլորտի աշխատողներին, որոնք հիմնականում բարձր աշխատավարձ չեն ստանում եւ մեծ պորտֆել չեն տանելու կուտակային ֆոնդերին: Բացի դրանից, ըստ պատգամավորի, կառավարությունը չի ներկայացնում կանխատեսում` որքան էլ լինելու դրամի փոխարժեքը, ասենք, տասը տարի հետո:

Աղքատության պայմաններում եւ մինչեւ 2017-18 թիվը ակնառու տնտեսակնան աճ չլինելու պայմաններում սա ոչ պոպուլյար, ոչ գրագետ, ոչ ռեֆորմիստական գործիք է: Սա չի կարող ակնկալվող արդյունք տալ, եւ մենք չենք կարող այս ռեֆորմենրի քաղաքական պատասխանատվությունը կիսել», — եզրափակեց պխատգամավորը:

ՀՅԴ պատգամավոր  Արծվիկ Մինասյանն էլ հիշեցրեց, որ ոչ իշխանական խմբակցությունները պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի սահմանադրականությունը վիճարկելու են Սահմանադրական դատարանում:

Նախորդ հոդվածը‘Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծերի շինարարությունն ստացել է հարկային արտոնություններ, չնայած որ այն չի իրականացվում’
Հաջորդ հոդվածը‘Հայազն. Հրատապ է երկրում ապօրինաբար իշխող ապազգային վարչախմբի հեռացումը’