‘Պատրիսիա Կաասն այցելել է Երևանի կոնյակի գործարան’

994

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ Հայաստանում գտնվող հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը և նրա երաժշտական անձնակազմը մարտի 10-ին այցելեցին Երևանի կոնյակի գործարան:

Ըստ նախատեսված ծրագրի` հյուրերը այցելեցին Երևանի կոնյակի գործարանի հնացման մառան, որտեղ ծանոթացան հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակի պատմությանը և արտադրական պրոցեսին: Մասնավորապես, տիկին Կաասը դիտեց հայկական կոնյակագործությունը ներկայացնող լայնամասշտաբ անիմացիոն տեսանյութը:  

Պատվիրակությունը կանգ առավ նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին՝ ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:

Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը տիկին Կաասին նվիրեց սահմանափակ խմբաքանակով թողարկած ԱՐԱՐԱՏ ԱՐՄԵՆԻԱ կոնյակը:  

Հավելենք, որ ԱՐԱՐԱՏ կոնյակների Պատրիսիա Կաասի՝ նախօրեին կայացած համերգի գլխավոր հովանավորն են:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջարկների նախապատրաստումը’
Հաջորդ հոդվածը‘Շալանդ. Համոզված եմ, որ Հայաստանի հավաքականը կարող է լուծել բարդ խնդիրներ’