‘Պարզվել է, կնոջ գիշերային մղձավանջների պատճառը ուղեղի մակաբույծներն են’

1217

ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում, բժիշկները կնոջ գլխից հազվադեպ մակաբույծ են հանել, որը նրա հալյուցինացիաների պատճառն էր, հաղորդել է Metro պարբերականը:

Անցյալ տարվա սկզբին 42-ամյա Ռեյչել Փալման սկսել է տարօրինակ զգացողություններ ունենալ. նրան հետապնդում էին գիշերային մղձավանջները, անքնությունը, նա չէր կարողանում վերահսկել իր գործողությունները, մոռանում էր, թե որտեղ է գտնվում: Երկար ժամանակ բժիշկները չէին կարողանում ախտորոշել, թե ինչն է այդ ամենի պատճառը:

МРТ անելուց հետո ամերիկուհու ուղեղի ձախ կողմում փոքր ուռուցք էր հայտնաբերվել, և բժիշկները որոշել էին նրան վիրահատել: Սակայն վիրահատության ժամանակ  ենթադրյալ ուռուցքի տեղում բժիշկները հայտնաբերել են օտար մարմին՝ լորի ձվի մեծաթյան, և այն բացելուց հետո այնտեղից երիզորդ է դուրս եկել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում բժիշկները 50-ամյա հիվանդի գլխից հանել էին թրթուրներ: Կինը բժշկի էր դիմել՝ գանգատվելով, որ գլխի մաշկի տակ ինչ-որ բան է շարժվում:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պենտագոն. Ռուսաստանը միջուկային գաղտնի փորձարկումներ է անցկացնում’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Սարգսյան. Ձգձգողը’