‘Պենտագոն. Ռուսաստանը միջուկային գաղտնի փորձարկումներ է անցկացնում’

1154

ԱՄՆ ռազմական հետախուզությունը ենթադրում է, թե Ռուսաստանը, խախտելով միջազգային մորատորիումը, շատ փոքր հզորության միջուկային զենքի գաղտնի փորձարկումներ է անցկացնում:

Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ռազմական հետախուզության ղեկավար Ռոբերտ Էշլին ԱՄՆ-ում միջուկային զենքի վերահսկողությանը նվիրված համաժողովում:

Ամերիկյան իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները պնդում են, որ համանման տվյալներ ունեն նաև ուրիշ հետախուզական և վերլուծական գերատեսչություններ:

Ամերիկյան վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները որոշ փորձարկումներ անցկացնում են  Նովայա Զեմլյայում՝ Բևեռային շրջանի կղզու տարածքում:

Ռուսաստանցի գեներալ Վլադիմիր Շամանովը, որը ղեկավարում է պետդումայի պաշտպանության հանձնաժողովը, գեներալ-լեյտենանտ Էշլիի հայտարարությունն անպատասխանատու է անվանել: «Անհնար է միջուկային փորձարկումներ անցկացնել գաղտնի՝ այն տեխնիկայի պարագայում, որն այսօր վերահսկում է այդ գործընթացները»,- ասել է Շամանովը Интерфакс-ին, հավելելով, թե ԱՄՆ-ում զինվորականների արհեստավարժությունն անկում է ապրում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է. Արմենպրես’
Հաջորդ հոդվածը‘Պարզվել է, կնոջ գիշերային մղձավանջների պատճառը ուղեղի մակաբույծներն են’