‘Պարույր Հայրիկյանի ներքին օրգանները վնասված չեն (թարմացվում է)’

1346

Պարույր Հայրիկյանի ներքին օրգանները վնասված չեն: Նա շատ արյուն է կորցրել, սրտի աշխատանքը նորմալ է:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում գտնվող iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ, Հայրիկայնին հիվանդասենյակում այցելելուց հետո  տեղեկացրել է նրա քրոջ որդին: Վերջինիս էլ այդ մասին տեղեկացրել է հերթապահ բժիշկը:

02:04 Հայրիկյանին հիվանդասենյակում տեսակցել են նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Աշոտյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը քաղաքական է: «Այլ տրամաբանություն լինել չի կարող», — ասել է Արմեն Աշոտյանը:

02:07 Հիվանդանոցի տնօրեն Գագիկ Մանուկյանը հիվանդի մոտից դուրս գալուց հետո հայտարարել է, որ Հայրիկյանի վիճակը կայուն է: Նրա խոսքով, վիրահատական միջամտություն տեղի չի ունեցել, հիվանդն այժմ քնած է, լրացուցիչ զննություն կլինի առավոտյան:

02:14 Պարույր Հայրիկյանին է այցելել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

02:18 ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը մոտ կես ժամ առաջ հեռացել էր հիվանդանոցից, քիչ առաջ վերադարձավ: Մեր թղթակիցը նկատել է, թե ինչպես են Աբրահամյանի թիկնապահները բժիշկներից մեկին հրավիրում մոտակայքում գտնվող առանձնասենյակ, ամենայն հավանականությամբ՝ Հովիկ Աբրահամյանի հետ զրուցելու:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Եթե Հայրիկյանը շուտ չապաքինվի, ընտրությունները կհետաձգվեն’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանի կուսակցական ընկերը պնդում է, որ նրան կարող են թունավորել’