‘Հովիկ Աբրահամյան. Եթե Հայրիկյանը շուտ չապաքինվի, ընտրությունները կհետաձգվեն’

1542

Եթե Պարույր Հայրիկյանը շուտ ապաքինվի եւ կարողանա շարունակել քարոզարշավը, ընտրոթյունները կընթանան բնականոն հունով, եթե ոչ ընտրությունները երկու շաբաթով կհետաձգվեն, ինչն օրենքի պահանջ է, iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ, Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:  

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածիի համաձայն, Հանրապետության նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում՝ ընտրությունները պետք է հետաձգվեն երկշաբաթյա ժամկետով, իսկ անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում՝ պետք է նոր ընտրություն նշանակվի՝ նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանությունը մի քանի րոպե առաջ ահազանգ է ստացել Տպագրիչների փողոցից այն մասին, որ Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել իր տան շքամուտքի մոտ: Նա տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Վնասվածքի ծանրության աստիճանի մասին Աշոտ Ահարոնյանն առայժմ տեղեկություն չունի: Այլ մանրամասներ ճշտվում են:

Մեր տեղեկություններով, Հայրիկյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, ստանում է առաջին բուժօգնությունը է ստանում: Բժիշկներն առայժմ հրաժարվում են նրա վիճակը գնահատել: Նշվում է, որ հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ վերին շրջանում:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Հայրիկյանի դեմ մահափորձը երկրում վիճակն ապակայունացնելու նպատակ ունի’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանի ներքին օրգանները վնասված չեն (թարմացվում է)’