‘Պարտադիր կուտակայինի դեմ դուրս են եկել Մետրոպոլիտենի աշխատակիցները (ֆոտոշարք)’

1183

Ինչպես արդեն հաղորդել էինք, Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ քննարկում էին գործադուլ հայտարարելու հնարավորությունը: Եվ ահա այսօր,  «Դ!եմ եմ» նախաձեռնությունն ահազանգել է, որ եւս մեկ աշխատանքային կոլեկտիվի ինքնասիրություն և սահմանադրական իավունք է ոտնահարվել: «Ողջունելին այն է, որ մարդիկ կարողացել են ինքնակազմակերպվել, ոտքի կանգնել և մեկ մարդու նման պայքարել իրենց իրավունքների համար», — նշվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ:

Խոսքը Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցների մասին է Այսօր առավոտյան, ժամը 10:00-ին Երևանի Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ/Մետրո Բարեկամություն/, հավաքվլ են Մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ, որպեսզի իրենց բողոք դիմումը հանձնեն տնօրինությանը, և ասեն, որ իրենք նույնպես դեմ են պարտադիրին: 

«Կոչ ենք անում բոլորին միանալ Մետրոպոլիտենի աշխատակիցներին, սատարել նրանց ու միահամուռ կերպով պայքարել մեր բոլորիս ոտնահարված իրավունքների համար», — նշվում է «Դ!եմ եմ»-ի հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը մինչև հիմա մարդասիրական օգնություն է ստանում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ազատությունը երկու դեմք ունի’