‘ՊԲ. հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր’

2200

ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:

Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):

Դեպքերի զարգացման ընթացքին կանդրադառնանք առաջիկա հաղորդագրություններում:

 

Նախորդ հոդվածը‘Հակառակորդը շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն դատապարտում է. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի’