‘Պեդրո.«Այս պահին կարևոր է արդյունքը, և պետք է միայն այդ մասին մտածել»’

853

«Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, ով կատալոնական թիմում կանոնավոր խաղաժամանակ չի ստանում, կարծում է, որ այժմ ապագայի մասին խոսելու ժամանակը չէ: «Ալմերիայի» հետ խաղից (4:0) հետո Պեդրոն նշել է, որ փորձում է հնարավորինս կենտրոնանալ թիմի արդյունքների վրա:

«Երբ ժամանակը գա, կբանակցեմ ակումբի ղեկավարության հետ: Այս պահին կարևոր է արդյունքը և պետք է միայն այդ մասին մտածել: Մրցաշրջանի կարևորագույն շրջանն է, և «Բարսելոնան» սխալվելու իրավունք չունի: Թիմը երեք միավոր վաստակեց, ինչը շատ լավ է: Ինքս գոհ եմ իմ գոլային փոխանցումից»,-ասել է Պեդրոն:

Հավելենք, որ 27-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում խփել է 5 գոլ և կատարել է նույնքան գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Սուարես. «Պետք է նույն ոգով շարունակենք»’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտո Կարլոսի՝ Չեմպիոնների լիգայի խորհրդանշական թիմում ընդգրկված չեն Մեսսին ու Ռոնալդուն ‘