‘Սուարես. «Պետք է նույն ոգով շարունակենք»’

968

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը շատ գոհ է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Ալմերիայի» դեմ իր թիմի խաղից: Լուիս Էնրիկեի թիմը մրցակցի դարպասը 4 անպատասխան գնդակ ուղարկեց, իսկ ուրուգվայցի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ:

«Կարեւորն այն է, որ 3 միավոր վաստակեցինք: Գիտենք, որ Պրիմերայում անելու ոչինչ չենք ունենա, եթե 100 տոկոսով չկենտրոնանանք: Պետք է նույն ոգով շարունակենք: Մեր ամբողջ թիմը միեւնույն ճանապարհով է գնում եւ յուրաքանչյուր հանդիպմանը պետք է ցույց տա ակումբի պատկերը»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում  Marca-ն:

Նախորդ հոդվածը‘«Ջունգլի» ազատ արձակման խայտառակ մանրամասներ են ի հայտ գալիս. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պեդրո.«Այս պահին կարևոր է արդյունքը, և պետք է միայն այդ մասին մտածել»’