Պենտագոնում հերքել են Եմենի տարածքին հարված հասցնելու մասին լուրը

166

ԱՄՆ-ի և Վաշինգտոնի գլխավորած կոալիցիայի ուժերը հունվարի 14-ին չեն հարվածել Եմենի տարածքին։

Այդ մասին ТАСС-ին  հաղորդել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ «այսօր Եմենում ԱՄՆ-ի կամ դաշինքի կողմից հարված չի հասցվել»։

 Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաալիքը տեղեկացրել է, որ «Անսար Ալլահի»՝ Եմենի Խոդեյդա նահանգի հյուսիսում տեղակայված օբյեկտներից մեկը գրոհի է ենթարկվել։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը պնդել է, որ հարված են հասցրել ամերիկյան և բրիտանական ռազմական օդանավերը։

Նախորդ հոդվածըWildberries-ը շարունակում է հրկիզված պահեստի 16 աշխատակցի որոնումները
Հաջորդ հոդվածըՄասքը վստահում է ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Ռամասվամիին