‘Պեպեն դարձել է ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք աֆրիկացի ֆուտբոլիստը’

668

«Արսենալ»-ի նորեկ Նիկոլյա Պեպեն դարձել է անգլիական Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող աֆրիկացի ֆուտբոլիստը:

The Sun-ի փոխանցմամբ՝ 24-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց «զինագործներ»-ն ընդհանուր առմամբ վճարելու են 80 մլն եվրո:

Մինչ այս ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Սիթի»-ի վինգեր Ռիյադ Մահրեզին: Ալժիրցին «քաղաքայիններ»-ի կազմը համալրել էր 66 մլն եվրոյի դիմաց:

Հավելենք, որ Պեպեն «Արսենալ»-ում հանդես կգա 19 համարի մարզաշապիկով:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Դանի Ալվեսը նոր ակումբ ունի’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Օդի ջերմաստիճանը կնվազի 5-10 աստիճանով’