‘ԱԻՆ. Օդի ջերմաստիճանը կնվազի 5-10 աստիճանով’

1103

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ օգոստոսի 2-3-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, մյուս շրջաններում 5-6 աստիճանով։

Երևանի առանձին հատվածներում այսօր երեկոյան ապասվում են կարճատև անձրև և ամպրոպ, իսկ օգոստոսի 3-6-ը՝ առանց տեղումների եղանակ։

Առաջիկա հինգ օրերին հովտային և նախալեռնային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

ԱԻՆ-ը նաև տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

 

Նախորդ հոդվածը‘Պեպեն դարձել է ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք աֆրիկացի ֆուտբոլիստը’
Հաջորդ հոդվածը‘Քեյն. Մենք պայքարելու ենք չեմպիոնության համար’