Պեպեն վարակվել է կորոնավիրուսով եւ չի խաղա Թուրքիայի դեմ

502

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ «Պորտուի» պաշտպան Պեպեն վարակվել է կորոնավիրուսով եւ մեկուսացվել է, հաղորդում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

39-ամյա ֆուտբոլիստի փոխարեն Պորտուգալիայի հավաքական է հրավիրվել ֆրանսիական «Լիլի» պաշտպան Տիագո Ջալոն։

Պորտուգալիայի թիմը պատրաստվում է Թուրքիայի թիմի դեմ հանդիպմանը աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում։ Հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին։ Այս զույգի հաղթողն աշխարհի առաջնության եզրափակիչի մրցաշարի ուղեգրի համար կմրցի Իտալիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի դիմակայության հաղթողի հետ։

Նախորդ հոդվածըԵվրագավաթների մասնակիցները կկարողանան հայտավորել խաղացողների Ռուսաստանից եւ Ուկրաինայից
Հաջորդ հոդվածըRMC Sport. Նեյմարը քանդում է թիմը