Եվրագավաթների մասնակիցները կկարողանան հայտավորել խաղացողների Ռուսաստանից եւ Ուկրաինայից

442

ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի եւ Կոնֆերենցիաների լիգայի մասնակից ակումբներին թույլատրել է հայտացուցակներում ավելացնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնություններից տեղափոխված օտարերկրացի ֆուտբոլիստների, հաղորդում է կազմակերպության կայքը։

Մինչեւ ապրիլի 1-ը յուրաքանչյուր թիմ իրավունք կունենա հայտավորել 2 խաղացողի։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն թույլ էր տվել Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող օտարերկրացի ֆուտբոլիստներին միակողմանի խզել պայմանագրերը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Կրասնոդարից» հեռացել են բոլոր լեգեոնականները։

Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» կխաղա «Ռոմայի» հետ
Հաջորդ հոդվածըՊեպեն վարակվել է կորոնավիրուսով եւ չի խաղա Թուրքիայի դեմ