Պեսկով․ Պուտինի և Ավստրիայի կանցլերի զրույցը կարճ է տևել

362

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերի զրույցը, որ կայացել է երկուշաբթի օրը Մոսկվայում, կարճատև է եղել, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ առայժմ ոչինչ չի կարող ասել այդ զրույցի բովանդակության մասին։

Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ Պուտինի և Նեհամմերի բանակցությունների գլխավոր թեման լինելու է «իրավիճակը Ուկրաինայի շուրջ»։ Նա նաև չէր բացառել, որ կարող են շոշափվել «գազի հետ կապված հարցեր», քանի որ այդ թեման «չափազանց կարևոր է ավստրիական կողմի համար»։ Հանդիպումը կայացել է փակ ռեժիմով, այդ թվում՝ առանց արարողակարգային նկարահանման և մամուլի համար հայտարարությունների։ Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ փակ ձևաչափն ընտրել է ավստրիական կողմը։

Հանդիպման ավարտից հետո Նեհամմերը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցային գործընթացը Ստամբուլում պետք է շարունակել՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌետրո. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները — 2
Հաջորդ հոդվածըՌԴ ՀՊ․ «Նյուրնբերգ-2»–ը կարող է գումարվել Մարիուպոլում, Կրասնոդոնում կամ Կիևում