ՌԴ ՀՊ․ «Նյուրնբերգ-2»–ը կարող է գումարվել Մարիուպոլում, Կրասնոդոնում կամ Կիևում

346

Ուկրաինացի նացիոնալիստների հանցագործությունների փաստաթղթավորման և Ուկրաինայի ապազգայնացման ուղղությամբ հատուկ գործողության շրջանակներում միջազգային տրիբունալի ստեղծման աշխատանքն ընթանում է ողջ թափով, որպես տրիբունալի կայացման հնարավոր վայր՝ այժմ քննարկվում են Դոնեցկը, Լուգանսկը, Մարիուպոլը, Կիևը, Կրասնոդոնը և այլ քաղաքներ։

Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի ռազմա-պատմական ընկերության գիտխորհրդի և ՌԴ Հանրային պալատի անդամ Օլգա Վորոնինան։

Նա նշել է, որ աշխատանքները չափազանց ակտիվ են ընթանում՝ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների, Ուկրաինայի ազատագրված տարածքների բնակիչների, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիների մասնակցությամբ։ Տեղեկատվության հավաքման համար ստեղծվել է «Տրիբունալ» Telegram-ալիքը։

«Ավելին, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում սկսել են աշխատել «Երիտասարդական տրիբունալ» նախագծի վրա, որտեղ ընդգրկվում է ուսանողությունը, առաջին հերթին՝ պատմաբաններ և իրավաբաններ։ Մենք, մասնավորապես՝ ռուսաստանյան մի քանի բուհերում, պաշտպանել ենք այդ գաղափարը և նույնպես պատրաստ ենք մեր ուսանողներին ներգրավել այդ ընդհանուր աշխատանքի մեջ»,- հավելել է Վորոնինան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊեսկով․ Պուտինի և Ավստրիայի կանցլերի զրույցը կարճ է տևել
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպան․ ՌԴ-ի և Բրիտանիայի միջև հարաբերությունների մասին խոսել չարժե