Պետդուման կքննարկի ԶԼՄ-ներում հանցագործների ազգությունը չնշելու վերաբերյալ օրինագիծը

446

Չեչնիայի խորհրդարանը երկուշաբթի պետդումային է ներկայացրել օրինագիծ, որն առաջարկում է արգելել  ԶԼՄ-ներում հրապարակել հանցագործությունների մեջ կասկածվող անձանց ազգությունը և դավանանքը։

Չեչեն խորհրդարանականները նշում են, որ օրինագիծը կոչված է ազգամիջյան և միջկրոնական համերաշխության պահպանմանը ՌԴ տարածքում։

«Նման տվյալների հրապարակումը գնահատվում է որպես վիրավորանք հանցավոր գործունեության հետ որևէ կապ չունեցող ազնիվ, օրինավոր քաղաքացիների ազգային և կրոնական զգացմունքների նկատմամբ»,- ասվում է պարզաբանող գրության մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Ռուսաստանում «յուրաքանչյուր չմտածված և անզգույշ ասված խոսք կարող է սոցիալական պայթյունի դետոնատոր դառնալ և հանգեցնել ազգամիջյան և միջկրոնական թշնամանքի»։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԱմերիկյան ԶԼՄ-ները տեղեկացնում են Ուկրաինայի դեմ «ռուսաստանյան գրոհի պլանի» մասին
Հաջորդ հոդվածըG7-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում