G7-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում

568

Դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում կկայանա «Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործոց նախարարների հանդիպումը, հաղորդել է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Եկող ամիս Մեծ Բրիտանիայում, Լիվերպուլ քաղաքում, կկայանա G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի ԱԳ նախարարները,  ԵՄ-ի  և ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարները։ Գագաթնաժողովը կտևի երեք օր՝ դեկտեմբերի 10-12-ը։

Բացի այդ, բրիտանական ԱԳՆ-ն նշում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն նաև ACEAH-ի երկրների ներկայացուցիչները, ինչը «Մեծ Բրիտանիայի Հնդկական-Խաղաղօվկիանոսյան հակվածության ցուցիչն է»։

Նախարարները կքննարկեն «մի շարք գլոբալ հարցեր, այդ թվում՝ Covid-ից հետո տնտեսական կայունությունը, գլոբալ առողջապահությունը և մարդու իրավունքները»։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՊետդուման կքննարկի ԶԼՄ-ներում հանցագործների ազգությունը չնշելու վերաբերյալ օրինագիծը
Հաջորդ հոդվածըՎարանդայի շրջանից hայտնաբերվել է ևս մեկ աճյուն