‘Պետր Չեխը վերադարձավ «Չելսի»’

1045

«Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը վերադարձել է լոնդոնյան ակումբ՝ նշանակվելով տեխնիկական խորհրդականի պաշտոնում։ Չեխը ղեկավարությանը կներկայացնի ֆուտբոլային հարցերով եւ երիտասարդական ու գլխավոր թիմերի միջեւ գործակցությանը վերաբերող խորհուրդներ։ 

Չեխը «Չելսիում» խաղացել է 2004-2015 թվականներին՝ նվաճելով 15 տիտղոս։ Նա Անգլիայի քառակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Կարիերայի վերջին տարիները չեխ ֆուտբոլիստն անցկացրեց Լոնդոնի «Արսենալում»։

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն Իրանից պահանջել է կանանց թույլ տալ ներկա լինել տղամարդկանց թիմերի խաղերին’
Հաջորդ հոդվածը‘ATP Հալլե․ Ֆեդերերը դժվարին պայքարում հաղթեց Բաուտիստա Ագուտին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ’