‘Պետր Չեխ. «Կցանկանայի կարիերաս ավարտելուց հետո դառնալ մարզիչ»’

1049

Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում է դառնալ մարզիչ, տեղեկացնում է Canal +-ը:

«Ինձ դուր է գալիս մարզչական աշխատանքը: Ցանկանում եմ մարզումներ կազմակերպել և հասկանալ, թե արդյոք իմ փիլիսոփայությունը կկարողանա օգնել մեծագույն ակումբներին»,- հայտարարել է Չեխը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա դարպասապահը մասնակցել է 34 հանդիպման և բաց թողնել 34 գնդակ:

Նախորդ հոդվածը‘Վան Գալը միտումնավոր ընկավ մրցավարների առաջ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘WhoScored.com: Մխիթարյանը՝ «Բորուսիա» — «Հոֆենհայմ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ’