Կոչ են անում ազատ արձակել իրավապաշտպանին

397

ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել ցմահ ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Օսման Կավալային։

«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է և հիասթափված դատարանի որոշման կապակցությամբ։ Մենք կրկին Թուրքիային կոչ ենք անում ազատ արձակել Օսման Կավալային,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։- Մենք հանրապետության կառավարությանը կոչ ենք անում պահպանել Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները»։

Կավալային դատել են սահմանադրական կարգը տապալելու և Թուրքիայի գործող իշխանություններին փոխելու փորձերի մեղադրանքով։ Նույն գործով անցնող ևս յոթ հոգի դատապարտվել են 18-ական  տարվա ազատազրկման։

Անցյալ տարվա հոկտեմբերին Գերմանիայի, Դանիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի դեսպանները Թուրքիային դիմել էին Կավալային ազատ արձակելու կոչով։ Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԳՆ-ին կարգադրել էր այդ դիվանագետներին հայտարարել անցանկալի անձինք։ Ավելի ուշ նշված երկրների դիվանագիտական առաքելությունները հայտարարել էին, որ հարգում են օրենքները և թուրք ղեկավարության որոշումները, ինչից հետո միջադեպը հարթվել էր։

Այս տարվա փետրվարին Ստամբուլի դատարանը որոշում էր կայացրել արդարացնել և ազատ արձակել իրավապաշտպանին, սակայն նույն օրն իսկ դատախազությունը նորից նրան ձերբակալելու հրահանգ էր տվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿշարունակեն զարգացնել միջուկային զինանոցը
Հաջորդ հոդվածըՄտահոգված են, որ Թրամփը կարող է վերադառնալ Twitter