‘Պիկե. «Մենք կիսում ենք կորուստները, հաղթանակները, խնդիրները, նվաճումներն ու վնասվածքները»’

1176

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ սիրում է թեժացնել մթնոլորտը «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի միջև խաղերից առաջ:

«Բարսելոնա»-ի ու «Ռեալ»-ի միջև մրցակցությունն այս թիմերին դարձնում է մեծագույն: Այդ իսկ պատճառով ինձ դուր է գալիս ժամանակ առ ժամանակ կրակի վրա յուղ լցնել:

Ո՞րն է «Բարսելոնա»-ի հաջողությունների գաղտնիքը… Մենք ընտանիք ենք:

Մենք կիսում ենք կորուստները, հաղթանակները, խնդիրները, նվաճումներն ու վնասվածքները: Ես խոսում եմ նաև թերապևտների, բժիշկների ու մարզիչների մասին»,- «Goal.com»-ը փոխանցում է Պիկեի խոսքը:

Նախորդ հոդվածը‘Transfermarkt.tv. «Բորուսիա»-ն պետք է պայքարի Մխիթարյանի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Իրականացավ 13-ամյա տղայի երազանքը. հանդիպում Մխիթարյանի հետ’