Պիստորիուս․ Առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն Ուկրաինայի համար

306

Առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն Ուկրաինայի համար։

Նման կարծիք է հայտնել ԳԴՀ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։

«Իմ կարծիքով՝ առաջիկա շաբաթները միանգամայն վճռորոշ կլինեն Ուկրաինայի համար,-  Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում Պիստորիուսի ասած խոսքն է մեջբերում գործակալությունը։- Ինչպես արդեն հասկացանք գեներալ Մարկ Միլլիի հայտարարություններից, որ նա արել է մի քանի ամիս առաջ, և Ռամշթայնում աշնանը կայացած հանդիպումից հետո, մեզ համար գերակա խնդիր է հակաօդային պաշտպանության ապահովումը։ Երեք ամսվա ընթացքում մենք պետք է հասցնենք Ուկրաինայում ստեղծել հուսալի, աշխատող ՀՕՊ»։

Գերմանական պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ նշված ժամանակահատվածն իսկապես կարևոր է, սակայն այն չի որոշի հակամարտության ելքը Ուկրաինայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԳԱՏԷ-ի փորձագետները պարզել են, որ Իրանը կարողացել է ուրանը հարստացնել մինչև 84 %
Հաջորդ հոդվածըԼեհաստանը ցանկանում է մեծացնել ամերիկյան ռազմական ներկայությունը