ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները պարզել են, որ Իրանը կարողացել է ուրանը հարստացնել մինչև 84 %

272

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները հանգել են այն եզրակացության, որ Իրանին հաջողվել է ուրանի հարստացումը հասցնել 84 %-ի։

Այդ մասին կիրակի հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների տվյալներով՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները անցյալ շաբաթ կատարված ստուգումների արդյունքում պարզել են, որ Իրանը ստացել է 84 % հարստացված ուրան։ Դա վառելիքի հարստացման՝ երկրում արձանագրված ամենաբարձր մակարդակն է , նշում է գործակալությունը։

Bloomberg-ը նշում է, որ միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ է հասնել ուրանի հարստացման մինչև 90 %։ Ինչպես գրում է գործակալությունը, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները դեռ պետք է պարզեն՝ արդյո՞ք Իրանը ձգտում է հասնել ուրանի հարստացման ռեկորդային մակարդակի, թե՞ դա տեղի է ունեցել «անկանխատեսելիորեն, ցենտրիֆուգները միացնող  խողովակներում վառելիքի կուտակման հետևանքով»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիմ Չեն Ինի քույրը սպառնում է ակտիվացնել հրթիռների արձակումը Խաղաղ օվկիանոսում
Հաջորդ հոդվածըՊիստորիուս․ Առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն Ուկրաինայի համար