Պլատինի․ Ինձ փոխարինած Չեֆերինը ոչինչ չգիտի ֆուտբոլի մասին

248

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին քննադատել է ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի ղեկավարությանը։

«Մենք պետք է պատասխանատվության կանչենք ՈւՖԵԱ-ի ղեկավարությանը։ Ֆինանսական արդար խաղի կանոնները չեն պահպանվում։ Չեֆերինն ու ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն միայն կառչում են իրենց պաշտոններից։

Նրանց ծրագրերում չկա ոչ մի փոփոխություն, բացի ավելի շատ հանդիպումներ անցկացնելն ու շատ փող վաստակելը։

Նրանք նաեւ չեն հարգում ֆուտբոլի պատմության մեջ մտած մրցաշարերը։ Ինձ փոխարինած Չեֆերինը ոչինչ չգիտի ֆուտբոլի մասին»,- Պլատինիի խոսքը մեջբերում է La Stampa-ը։

Պլատինին ՈւԵՖԱ-ն գլխավորել է 2007-2015 թվականներին։ Նրա օրոք ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունը վերափոխվել է Եվրոպայի լիգայի։

Նախորդ հոդվածըLaureus․ Մեսսին՝ տարվա լավագույն մարզիկ
Հաջորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակ