‘Պոգբան հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»’

1022

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտնել է ակումբի ղեկավարությանը և թիմակիցներին, որ ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 25-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է իր տեղափոխությունն ավարտին հասցնել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:

Աղբյուրի տեղեկություններով, եթե այս տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքը չիրականանա, ֆրանսիացի ֆուտբոլիստը պատրաստ է սպասել մինչև 2018/2019 մրցաշրջանի ավարտը, որպեսզի իրագործի իր վաղեմի երազանքը:

Նախորդ հոդվածը‘Ջոկովիչը դեմ է Ֆեդերերի առաջարկին’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը ու ևս 8 շախմատիստ կմրցեն Սինկֆիլդի գավաթում’