‘Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը ու ևս 8 շախմատիստ կմրցեն Սինկֆիլդի գավաթում’

957

Grand Chess Tour-2018 մրցաշարի 4-րդ փուլի շրջանակում ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում օգոստոսի 18-27-ը 10 գրոսմայստերներ, այդ թվում նաև Լևոն Արոնյանը, կպայքարեն Սինկֆիլդի գավաթի համար:

Մրցաշարին կմասնակցեն նույն շախմատիստները, ովքեր հանդես են եկել 3-րդ փուլում, սակայն մեկ փոփոխությամբ: Կուբան ներկայացնող Լենյեր Դոմինգեսի փոխարեն պայքարի մեջ կմտնի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Մասնակիցների կազմը՝ Ֆաբիանո Կարուանա, Շահրիյար Մամեդյարով, Ուեսլի Սո, Մաքսիմ Վաշիե-Լագրավ, Սերգեյ Կարյակին, Հիկարու Նակամուրա, Վիշվանաթան Անանդ, Ալեքսանդր Գրիշչուկ և Մագնուս Կարլսեն:

Հարկ է նշել, որ այս անգամ մասնակիցներն իրենց ուժերը կփորձեն դասական շախմատում: Խաղարկության ընդհանուր ֆոնդը 300 հազար դոլար է, որից 75 հազարը բաժին կհասնի հաղթողին:

Նախորդ հոդվածը‘Պոգբան հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»’
Հաջորդ հոդվածը‘Ա Սերիայի 1-ին տուրը կարող է հետաձգվել’