Պոկլոնսկայան Z-ի պատճառով զրկվել է պաշտոնից

392

Պետդումայի նախկին պատգամավոր և Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան ազատվել է Ռուսհամագործակցության ղեկավարի տեղակալի պաշտոնից, որն զբաղեցնում էր 2022 թ․ փետրվարի սկզբից։

Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո Պոկլոնսկայան հրապարակային քննադատության էր ենթարկվում այն պատճառով, որ Z տառն անվանել էր ողբերգության ու վշտի խորհրդանշան։

Նախագահի հրամանագրում չի նշվում պաշտոնանկության պատճառը։

Նատալյա Պոկլոնսկայան ռուսաստանցի այն ոչ շատ պաշտոնյաներից է, որը հրապարակավ չի պաշտպանել պատերազմն Ուկրաինայում։ Դեռ մարտի 31-ին նա մի հարցազրույցում ռուսաստանյան ներխուժումն Ուկրաինա անվանել էր «աղետ»։ Իսկ ապրիլի վերջին մեկ այլ հարցազրույցում հայտարարել է, որ Z-ը խորհրդանշում է ողբերգություն ու վիշտ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար։

Արդեն հաջորդ օրն իսկ Պոկլոնսկայայի ղեկավարը՝ Եվգենի Պրիմակովը, նրա այդ խոսքերն անվանել էր «վոլյունտարիզմ» և խոստացել էր հետևություններ անել։

«Պարզաբանեմ․ Z խորհրդանշանը, որով նշվում է մեր ռազմական տեխնիկան, ինչպես և V-ն, դարձել են մեր բանակի և ազատագրական ուժերի ամենաժողովրդական խորհրդանիշները, դարձել են հենց Ուկրաինայի ազատագրման խորհրդանիշը ակնհայտ չարիքից՝ ահաբեկիչներից և ռեժիմի ավազակախմբերից»,- հետևություն է արել Պրիմակովը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԷրլինգ Հոլանդ․ Ծնվել եմ Անգլիայում եւ միշտ եղել եմ «Մանչեսթեր Սիթիի» ֆանատը
Հաջորդ հոդվածըՈւկրաինայի գլխավոր դատախազություն․ Պատերազմի սկզբից զոհվել է 288 երեխա