‘Պոռոշենկոն ազդարարել է կրակի դադարեցման հրամանի մասին ‘

1008

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն ազդարարել է  Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու  հրամանի մասին, տեղեկացնում է Reuters-ը:

Պոռոշենկոն նշել է, որ խաղաղության փուլային ծրագիրը կստորագրվի հինգշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, Ուկրաինայի հարցով Մինսկում կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ: Համապատասխան հրամանը կարձակվի նույն օրը, ժամը 15.00-ին (Մոսկվայի ժամանակով): Ուկրաինայի նախագահն այս հայտարարությունն արել է այս օրերին Ուելսում անցկացվող՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Նախօրեին Պյոտր Պոռոշենկոյի մամլո ծառայությունը տեղեկացրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների արդյունքում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին: «Ձեռք է բերվել փոխըմբռնում՝ այն քայլերի ուղղությամբ, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը»,- ասվում էր Ուկրաինայի ղեկավարի կայքում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռամզան Կադիրով. Նա, ում խելքին փչի սպառնալ Ռուսաստանին, կոչնչացվի’
Հաջորդ հոդվածը‘«Բոկո Հարամի» գրոհայինները գրավել են Նիգերիայի Բանկի քաղաքը’