‘Պոռոշենկո. Զինվորականների սպանությունն անպատիժ չի մնա’

961

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն խոստացել է, որ ուկրաինացի զինվորականների սպանությունն անպատիժ չի մնա:

Հունիսի 11-ին Լունգանսկի մերձակա Զելենապոլյե ավանի մոտ ուժայինների դիրքերը, Կիևի պնդմամբ, գնդակոծվել են «Գրադ» կայանքներով: Ուկրաինական բանակը հայտարարել է ավելի քան 20 զինվորականների զոհվելու մասին:

 Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտարարել է. «Բոլոր նրանք, ովքեր ուկրաինական զինված ուժերի դեմ «Գրադ» կայանք են գործածել, կոչնչացվեն: Մեր յուրաքանչյուր զինծառայողի կյանքի համար անջատականները վճարելու են տասնապատիկ ու հարյուրապատիկ: Ոչ մի ահաբեկիչ պատասխանատվությունից չի խուսափելու»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Աջափնյակում եւ Մալաթիայում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Տասնչորս տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քր. գործ’