‘Պոռոշենկո. Պատերազմը կավարտվի, երբ կվերադարձվեն Դոնբասը և Ղրիմը’

982

Ուկրաինայում խաղաղությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ երկիրը կվերադարձնի Ղրիմն ու Դոնբասը, հայտարարել է նախագահ Պյոտր Պոռոշենկոն:

«Որքան դա կտևի՞: Այնքան, որքան պահանջվի»,- ասել է Ուկրաինայի նախագահը հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Այդ հարցում, հավելել է Պոռոշենկոն, երկիրը որևէ զիջման չի գնա: Լավագույն տարբերակը Պոռոշենկոն համարում է ռազմական գործողությունների դադարեցումը և Դոնեցկի ու Լուգանսկի բոլոր տարածքները Ուկրաինայի վերահսկողությանը վերադարձնելը:

«Դրա համար մենք արդեն երեկ եռակողմ աշխատանքային խմբի նիստում հրապարակավ առաջարկել ենք, որ Ուկրաինան և ԵԱՀԿ-ն դիմեն Ռուսաստանի Դաշնությանը՝ տեխնիկան դուրս բերելու մի շարք առաջարկներով»,- նշել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմում իր շահերը պաշտպանելու համար Ռուսաստանը պատրաստ է գնալ մինչև վերջ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ. Ռուսաստանը, հնարավոր է, հարձակում է նախապատրաստում Դոնբասում’