Պույոլ․ Հիմա աշխարհի լավագույն ռմբարկուներն են Բենզեման ու Լեւանդովսկին

243

«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը հույս է հայտնել, որ կատալոնական թիմի նորեկ, Մյունխենի «Բավարիայից» տեղափոխված լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին կկարողանա կատալոնական ակումբում մրցելույթների համար արժանանալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։

«Լեւանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է։ Նա արդյունավետ է, մշտական ճնշման տակ է պահում մրցակցի պաշտպանությունը, կարողանում է գնդակ պահել, ստեղծագործե։ Հույս ունեմ, որ նա կստանա «Ոսկե գնդակ»։ Լեւանդովսկին արժանի է դրան անցած մրցաշրջանում ցույց տված խաղի համար։ Ռոբերտը պետք է «Ոսկե գնդակ» նվաճի նաեւ «Բարսելոնայում» ցուցադրելիք խաղի համար։

Հիմա աշխարհի լավագույն ռմբարկուներն են Բենզեման ու Լեւանդովսկին։ Բենզեման դարձավ «Ռեալի» առաջատարը Ռոնալդուի հեռանալուց հետո, իսկ Լեւանդովսկին մի քանի անհավանական մրցաշրջան է անցկացրել Մյունխենում»,- «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լեւանդովսկին մասնակցել է 4 հանդիպման, խփել 5 գոլ։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» եւ ՊՍԺ-ի հաղթանակները, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԺիրայր Շաղոյանը տեղափոխվեց Սոֆիայի ԲԿՄԱ