‘Պուտինը Եգիպտոսի նախագահին Կալաշնիկովի ինքնաձիգ է նվիրել ‘

1113

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի ղեկավար Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին նվիրել է Կալաշնիկով ինքնաձիգ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է  Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը: 

«Արարողակարգով նախատեսված էր նվերների փոխանակում: Եւ այն նախապես էր ընտրված»,— «Lenta.ru»-ին պատմել է նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Սակայն, թե հենց ով է ընտրել նվերը, նա չի հստակեցրել:

Եգիպտոսի նախագահի հրավերով Վլադիմիր Պուտինը, փետրվարի 9-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Քահիրե: Ժամանման առաջին օրը նրանք միասին այցելել են Քահիրեի օպերա:
Այսօր կայացել են ռուս-եգիպտական բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների համալիրի  հետագա զարգացման հեռանկարները, ակտուալ միջազգային հարցեր:

Նախորդ հոդվածը‘Պորոշենկոն հայտնել է հրաձգության մասին Կրամատորսկում ‘
Հաջորդ հոդվածը‘Արտակ Խաչատրյանի առեւանգման գործով Քննչական կոմիտեն տեսանյութ է ստացել’