‘Պուտինը Կադիրովին պարգևատրել է «աշխատանքային հաջողությունների» համար’

1275

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռամզան Կադիրովին պարգևատրել է Պատվո շքանշանով: Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, որ հրապարակվել է պետական իրավական տեղեկատվության կայքէջում, թվագրված է մարտի 8-ով: Նշվում է, որ Կադիրովը շքանշանն ստանում է «աշխատանքային հաջողությունների, ակտիվ հասարակական գործունեության և բազմամյա բարեխիղճ աշխատանքի» համար:

Ավելի վաղ Կադիրովն արդեն Պուտինից ստացել է Արիության և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշաններ, ինչպես նաև արժանացել է «Ռուսաստանի Դաշնության Հերոսի» կոչման:

Հիշեցնենք, որ ռուսաստանյան բլոգերները Չեչնիայի ղեկավարին քննադատում են սոցցանցում ընդդիմադիր քաղաքական գորիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևի մասին նրա արած գրառման համար. Կադիրովն Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևին անվանել էր «Ռուսաստանի իսկական պատրիոտ»:

Պուտինի կողմից շքանշանի է արժանացել նաև ՌԼԴԿ-ից պետդումայի պատգամավոր Վլադիմիր Լուգովոյը, ում Բրիտանիան կասկածում է ռուսաստանյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության մեջ: Լուգովոյն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի:  Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արմեն Գեւորգյանը՝ ֆինանսների նոր փոխնախարար’
Հաջորդ հոդվածը‘Նեմցովի զինակիցները չեն հավատում «իսլամական հետքի» վարկածին’