‘Պուտինը Հայաստան չի՞ գա’

843

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես չի կարող հաստատել նախագահ Վլադիմիր Պուտինի`Երևան առաջիկա այցի վերաբերյալ տեղեկատվությունը, այսօր Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը:

«Կարող եմ միայն մեկ բան ասել, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, ինչպես և ցանկացած դեսպանատուն, միշտ պատրաստվում է նախագահի երկիր այցին: Մեզ համար դա շատ կարևոր և մեծ իրադարձություն է»,- ընդգծել է Իվանովը:

Նշենք, որ հայկական ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր են շրջանառվում Պուտինի` Հայաստան այցի վերաբերյալ, նշվում են տարբեր ժամկետներ, սակայն հետո այդ տեղեկատվությունը հերքվում է: 

Նախորդ հոդվածը‘Ո՞վ է «ուտում» կալանավորների սնունդը (փաստաթղթային ուսումնասիրություն)’
Հաջորդ հոդվածը‘Քրիստափոր Կարա-Մուրզա-160. հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերա’