‘Պուտինը մեկնել է Ղրիմ’

1025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Սեւաստոպոլ, որտեղ պատրաստվում է անցկացնել օպերատիվ խորհրդակցություն Ռուսաստանի անվտանգության խորհրդի անդամների հետ: Հանդիպումը տեղի կունենա սեւծովյան նավատորմի շտաբում:

Ռուսաստանի նախագահը օգոստոսի 14-ին նախատեսում է այցելել Յալթայում կառուցվող «Մրիյա» առողջարանային համալիր, որտեղ էլ կհանդիպի Պետդումայի պատգամավորների հետ: Միջոցառումներին կմասնակցի նաեւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պետդումայի վերնախավի հետ հանդիպման ժամանակ ներկա կլինի ողջ քաղաքական վերնախավը, որոնց նախագահը պատրաստվում է դիմել մեծ ելույթով: Պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր ուղղել Պուտինին: 

Նախորդ հոդվածը‘Խոշոր սարդը դարձել է BBC-ի օրվա հերոսը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6.75 տոկոս’