‘Պուտինը չարյաց փոքրագույնն է. Մամուլ’

1280

 «Հրապարակը» խմբագրականում գրում է. «Այս օրերին, երբ ՀՀ նախագահը գնում է «Տիզբոն»՝ ռուսական իշխանություններին իր հարգանքի հավաստիքը ներկայացնելու և մաքսային ու եվրասիական միություններին անդամագրման պարտավորությունը ստանձնելու, հնարավոր չէ հակառուսական տրամադրություններին տուրք չտալ և դեպի Արևմուտք չթեքվել:

Սակայն երեկ Եվրոպայի ժողովրդական կուսակցություն հեղինակավոր կառույցի ղեկավարի հարցազրույցը կարդալով ու նրա գնահատականներին ծանոթանալով՝ ես սկսեցի մտածել, որ Պուտինը չարյաց փոքրագույնն է: Ընդդիմության առաջնորդին ուղղված նրա գնահատականները, ժողովրդի 500 հազար քվեները ստացած թեկնածուին ուղղված սարկազմը, այդ համոզվածությունն ընտրությունների արդարության և ՀՀ նախագահի՝ «ձայների մեծամասնություն ստանալու» վերաբեբյալ առնվազն տարակուսանքի տեղիք տվեցին: Անկեղծ ասած, եթե չիմանայի, որ հարցազրույց տվողը Վիլֆրիդ Մարտենսն է, կմտածեի, որ Էդուարդ Շարմազանովն է

Անհասկանալի է այս քարտ-բլանշը, որը Եվրոպան տալիս է Սերժ Սարգսյանիև: Անհասկանալի է այս վստահությունն իշխանության և անվստահությունը ժողովրդի նկատմամբ: Այս անբարեկրթությունը, կոպիտ, «տապոռային» վերաբերմունքը: Ինձ ասում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձին համարժեք գնահատական են հնչեցրել: Ես կարծում եմ՝ ոչ, Րաֆֆին ընդդիմադիր գործիչ է՝ էքստրեմալ վիճակում հայտնված և իր բազմաշերտ էլեկտորատի առաջ պատասխանատու, նրանց քվեները չկորցնելու մտահոգությամբ առաջնորդվող: Նա կարող է լինել փոքր-ինչ անտակտ, փոքր-ինչ նեղացած ու անբարեկիրթ: Եվրոպական կառույցի ղեկավարն այդ իրավունքը չունի: Նրա պահվածքը ոչ թե Րաֆֆու դեմ է, այլ մի ողջ ժողովրդի, որի զգացմունքները վիրավորելու իրավունք ոչ ոք չունի»:

Նախորդ հոդվածը‘Այսօր Տիգրան Հայրապետյանը կդառնար 49 տարեկան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Ֆիլինը կարող է վերադառնալ թատերական գործունեությանը’