‘Պուտինը չեկավ և դեռ չի գալու. Մամուլ’

1047

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Հժ»–ին հայտնել է, թե իրեն չի թվում, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը կմասնակցի Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի հարևանությամբ կառուցվող ռուսական եկեղեցու բացմանը։

Սույն եկեղեցին կառուցվում է Արա Աբրահամյանի հովանավորությամբ, որի բացումը, ըստ վերջինիս, տեղի է ունենալու եկող տարվա հոկտեմբերին՝ Հայերի Համաշխարհային միության համաժողովի օրերին։ Անցյալ շաբաթ էլ ՌԴ նախագահը չմասնակցեց Մոսկվայում հայկական եկեղեցու բացմանը։ Ընդհանրապես՝ Պուտինը արդեն երկար ժամանակ է՝ խուսափում է Հայաստան այցելել, թեպետ անցյալ ամիս հաջողությամբ մեկնեց Բաքու։ Նախօրեին էլ Սոչիում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ նա խուսափեց հանդիպել Սերժ Սարգպանի հետ, թեպետ հանդիպումներ ունեցավ Ղրղըզստանի և Բելառուսի նախագահների հետ։

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանը չէր կարող խարդախություն անել. ՀՀԿ-ական պատգամավոր’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով նոր կղզի է գոյացել’