Պուտինը պարզաբանել է Արևմուտքին ներկայացված «վերջնագիրը» և ասել, որ դա «վերջնագիր» չէ

397

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե մտավախություն ունի, որ Ուկրաինայի տարածքում ամերիկյան գերձայնային հրթիռներ կտեղակայվեն և ամերիկյան զենք կմատակարարվի ծայրահեղականների տեղացի խմբերին։ Այդպես է նա բացատրել ԱՄՆ-ի հետ համաձայնագրի՝ Ռուսաստանի առաջարկած նախագիծը, որն Արևմուտքում վերջնագիր են անվանել։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների հետ պայմանագրի նախագիծը՝ Ռուսաստանի և դաշինքի անդամ-երկրների անվտանգության ապահովման մասին, որում առաջարկ է արվում արձանագրել, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է դեպի արևելք ընդարձակվելուց և Ուկրաինան իր շարքերում ընդգրկելուց։

«Սա վերջնագի՞ր է, թե՞ ոչ։ Իհարկե ոչ»,- ասել է Պուտինը, ու միանգամից  սկսել է մեղադրել ԱՄՆ-ին ՝ Հարավսլավիայի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից չթույլատրված ռմբակոծումների, Իրաք և Սիրիա ներխուժելու համար։

«Այն, ինչ նրանք անում են Ուկրաինայի տարածքում, կամ փորձում են անել և ծրագրում են անել, դա, ախր, մեր ազգային սահմաններից հազար կիլոմետր հեռու չէ, դա մեր տան շեմին է»,- ասել է նա։

Պուտինը հույս է հայտնել, որ կառուցողական և բովանդակալից բանակցություններ կլինեն Վաշինգտոնի և Բրյուսելի հետ՝ տեսանելի և վերջնական արդյունքներով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲեռլուսկոնի․ «Մարդ, որն ընդունակ է ամեն ինչի»
Հաջորդ հոդվածըԼիբիա․ Պատերա՞զմ, թե՞ ժողովրդավարություն