‘Պուտինը վստահ է, որ ռուբլու անկման հիմնավոր գործոններ չկան’

1124

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիմնավոր տնտեսական գործոններ չի տեսնում ռուբլու փոխարժեքի անկման հարցում: Այդ մասին նա հայտարարել է Պեկինում ԱԽՏՀ գագաթնաժողովում, փոխանցում է Интерфакс-ը:

«Դուք գիտեք, որ այսօր ռուբլու փոխարժեքը լուրջ տատանումների է ենթարկվում: Մեր ֆինանսական իշխանությունները անհրաժեշտ միջոցներ են ձեռք առնում»,- հայտարարել է Պուտինը:

 Նա նշել է, որ ԿԲ-ն զբաղվում է «բանկային ոլորտի բալանսների մաքրմամբ»: «Դա հասունացած գործընթաց է, և ենթադրում եմ, որ ներդրողները լավ են հասկանում այդ քայլերի, ֆինասավարկային համակարգի առողջացման անհրաժեշտությունը», -ասել է Պուտինը:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սեւամորթներին հրավիրում են կու-կլուքս-կլան’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին’