‘Սեւամորթներին հրավիրում են կու-կլուքս-կլան’

1430

Կու-կլուքս-կլանի կազմում առաջիկայում կարող են հայտնվել սեւամորթներ, սեռական փոքրամասնություններ և մուսուլմաններ: Ինչպես հաղորդել է The Independent-ը, հնագույն ռասիստական կազմակերպությունը որոշել է քայլել ժամանակին համընթաց:

Փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես է եկել կու-կլուքս-կլանի սպաներից մեկը՝ Ջոն Աբառը: Նա տեղեկացրել է, որ իրենք մտադիր են Մոնտանա նահանգում կազմակերպել նոր խումբ՝ «Ժայռոտ լեռների ասպետներ» անվանմամբ, որը «կհրաժարվի ատելության կոչերով ներծծված անցյալից»: Աբառի խոսքով՝ ինքը որոշել է հրաժարվել ռասիզմի, ինքնադատաստանների և խաչեր վառելու դրսևորումներից: «Ասպետների» նոր թեկնածուներին կընդունեն առանց ռասայական պատկանելության, կրոնական դավանանքի կամ սեռական կողմնորոշման հանդեպ խտրականության: Սակայն, դրա հետ մեկտեղ՝ խումբը հավատարիմ կլինի ավանդույթին. համազգեստը, նախկինի պես, պարտադիր բաղկացած կլինի սպիտակ թիկնոցից և կնգուղավոր գլխարկներից:

Կու-կլուկս-կլանը գերգաղտնի կազմակերպություն է ԱՄՆ-ում, որն ստեղծվել է 1865 թ. Քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո: Շարժումը դավանում է ազգայնականություն, ռասիզմ, հետագայում՝ հակակոմունիզմ, այն Լինչի դատաստաններ էր կազմակերպում աբոլիցիոնիստական շարժումների ակտիվիստների և նեգրերի իրավունքների պաշտպանների նկատմամբ: Ծաղկման շրջանում կու-կլուքս –կլանի անդամների թիվը հասել էր վեց միլիոնի: Այժմ, տարբեր տվյալներով՝ նրա շարքերում 5-8 հազար մարդ կա: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դի Կապրիոյի օսկարյան անեծքը’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը վստահ է, որ ռուբլու անկման հիմնավոր գործոններ չկան’