‘Պուտինին խորհուրդ են տվել պատրաստվել «ռուսաստանյան մայդանի»’

947

Ուկրաինայի գերագույն ռադայի՝ Շրջանների կուսակցության պատգամավոր Յարոսլավ Սուխոյը վրդովմունք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին վերաբերող վիրավորական սյուժեի կապակցությամբ, որն օրերս ցուցադրվել է ռուսաստանյան հեռուստատեսությամբ: Այս մասին հաղորդում է  «Комментарии»-ին:

«Россия 1» հեռուստաալիքով ցուցադրված սյուժեում քննադատության է ենթարկվել Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը, որը ձգձգում է Մաքսային միության մեջ ներգրավվելու հարցի լուծումը: Իսկ հաղորդման վերջում հայտարարվել է, թե «Յանուկովիչի գործերը խայտառակ են, արդեն ամեն տեղից վախեցնում են՝ թե՛Արևմուտքից, թե՛ Արևելքից»:

«Ոնց որ թե՝ ռուսաստանցի քաղտեխնոլոգների գործերն են խայտառակ, եթե նրանք իջնում են ինքնիշխան պետության նախագահին շանտաժի ենթարկելու մակարդակին»,- վրդովված հայտարարել է ուկրաինացի պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, թե այդ կերպ ռուսաստանյան կողմը ցանկանում է ազդել Յանուկովիչի վրա և նրան ավելի զիջող դարձնել: «Բայց դա փուչ փամփուշտ է»,- հավաստիացրել է Սուխոյը:  Անդրադառնալով Ռուսաստանի ղեկավարությանը՝ պատգամավորը նկատել է, որ ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, թե «այն իրենից ինչ է ներկայացնում»: «Պուտինի գործերն էլ են խայտառակ: Նա ավելի լավ կանի՝ պատրաստվի ռուսաստանյան «մայդանին»: Պուտինը կարծում է, թե սա իր վրա էժան կնստի, և ինքը ողջ կյանքում իշխելու է»,- հայտարարել է ուկրաինացի պատգամավորը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել’
Հաջորդ հոդվածը‘Չիլիում բացվել է աշխարհի ամենախոշոր աստղադիտարանը’