‘Չիլիում բացվել է աշխարհի ամենախոշոր աստղադիտարանը’

826

Չիլիում բացվել է աշխարհի ամենախոշոր ALMA աստղադիտարանը, որը տեղակայված է Ատակամա անապատում՝ ծովի մակարդակից  5 հազար  մետր բարձրության վրա: Ատակամայի  աստղադիտակը համարվում է աշխարհի ամենախոշոր և առավել թանկարժեք աստղագիտական նախագիծը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

ALMA-ն ունի 66 ռադիոաստղադիտակ, որոնցից 59-ը տեղադրվել են աստղադիտարանի բացման ժամանակ, իսկ մյուս 7-ը նախատեսվում է շահագործման հանձնել 2013 թ. հոկտեմբերից:

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,5մլրդ դոլար:  Այն ֆինանսավորվում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չիլիի և մի շարք եվրոպական երկրների կողմից:

Նախորդ հոդվածը‘Պուտինին խորհուրդ են տվել պատրաստվել «ռուսաստանյան մայդանի»’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը «մի երկու խոսք կասի» նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների մասին (տեսանյութ)’