‘Պուտինին սպասարկող օդանավն այսօր կժամանի Երեւան’

1100

Այսօր Հայաստան կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպասարկող ինքնաթիռը: «Հրապարակի» իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, Պուտինի՝  դեկտեմբերի 1-ին Հայաստան այցից առաջ այսօր Հայաստան է բերվելու նրան սպասարկող զրահապատ ծառայողական մեքենան, եւ ժամանելու է թիկնազորի մի մասը: Հայաստանի պատկան մարմինները մի քանի օր է՝ այս առիթով ելման դիրքի են եկել, որպեսզի Պուտինին ու նրան«անհրաժեշտ պարագաները» դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում հավուր պատշաճի ընդունելություն կազմակերպեն:

Լուրեր կան, որ Պուտինի «շքախումբը» Հայաստան է ժամանելու 3-4 ինքնաթիռով: Չնայած տեղեկություններ կան, որ Վլադիմիր Պուտինը կժամանի ոչ թե Երեւան, այլ միանգամից Գյումրի, սակայն արդեն իսկ սկսել են փակել նաեւ Փարաքարի ճանապարհի «լյուկերը»՝ դիտահորերը: Բնականաբար, այցի օրը փակվելու են բոլոր այն ճանապարհները, որոնցով անցնելու է Պուտինն իր շքախմբով:

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ. Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին աղքատությունն աճել է 17,4 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Ուգո Չավեսի «խելահեղությունները»՝ մահվանը նախորդած տարիներին’