‘Պուտինի այցը Ադրբեջան’

2553

Երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ադրբեջան՝ բավական պրոզաիկ նպատակով՝ հիշեցնելու, որ Ռուսաստանը, առաջվա պես, տարածաշրջանի առաջատար դերակատարն է, որի կարծիքի հետ հարկավոր է հաշվի նստել:

Այդ պլանում Մոսկվայի դիրքերը զգալիորեն խարխլվել են ՝ միջազգային պատժամիջոցների և Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

Ադրբեջանում շատերն են կարծում, որ Ռուսաստանը խորտակվող «Տիտանիկ» է, ասում է Օքսֆորդի համալսարանից տարածաշրջանի փորձագետ Լեյլա Ալիևան: Ի տարբերություն Մոսկվայի, որն Արևմուտքի հետ առճակատման է գնում, Բաքուն փորձում է մանևրել արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև: Քանի որ խորտակվող «Տիտանիկն», այնուամենայնիվ, խոշոր առևտրային և տնտեսական գործընկեր է, որի տեղն այսօր պատրաստ չեն գրավել Ադրբեջանի ավանդական դաշնակիցները՝ Թուրքիան և Իրանը: Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը պաշտոնապես հաշվվում է կես միլիոն: ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ամեն տարի Ռուսաստանից Ադրբեջան 1,2 մլրդ դոլարի փոխանցում է արվում: Սկզբունքորեն՝ դեպքերի անհաջող զարգացման դեպքում Մոսկվան կարող է կրկնել 2008 թ. «վրացական սցենարը»՝ ադրբեջանցիներին ետ ուղարկելով իրենց երկիր: Կրեմլը կարող է նաև որոշել, որ ժամանակն է ավելի ակտիվորեն պաշտպանել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին՝ քրդերին, թալիշներին, լեզգիններին: Նրանց թիվը մեծ չէ, սակայն Բաքվին այդ գլխացավանքը բոլորվին հարկավոր չէ, նաև՝ եվրոպական ինստիտուտների հետ Ադրբեջանի բարդ հարաբերությունների պարագայում:

Բնականաբար, կան նաև տնտեսական լծակներ, և, բնականաբար՝ Լեռնային Ղարաբաղը: Ռուսաստանը կարող է սկսել ավելի ակտիվորեն աջակցել Հայաստանին՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաև Հայաստանի նոր ղեկավարության հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ’