Պուտինի ինքնառաջադրման օգտին ամբողջ երկրում հավաքվել է ավելի քան 1,3 մլն ստորագրություն

189

Այս պահին արդեն ավելի քան 1,3 մլն ստորագրություն է հավաքվել՝ ի պաշտպանություն երկրի նախագահի պաշտոնում 2024 թ․ ընտրություններում ինքնառաջադրված թեկնածու, գործող նախագահ Վլադիմիր Պուտինի։

Այդ մասին լրագրողներին հայտնել է Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ, մոսկովյան թիվ 52 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարյանա Լիսենկոն։

Ըստ օրենքի՝ ընտրություններում գրանցվելու համար ինքնառաջադրված թեկնածուն պետք է հավաքի 300 հազար ստորագրություն, ընդ որում՝ յուրաքանչյուր շրջանում՝ 7,5 հազարից ոչ ավելի։ Ստորագրությունները ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է։

ՌԴ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2024 թ․ մարտի 15-17-ին։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Իսրայելի բանակին հայտնի է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի տեղը Գազայի հատվածում
Հաջորդ հոդվածըՄերձդնեստրի նախագահ․ Մոլդովան բանակցություններից անցել է ճնշման մեթոդների