Մերձդնեստրի նախագահ․ Մոլդովան բանակցություններից անցել է ճնշման մեթոդների

198

Չճանաչված Մերձդնեստրի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին Մոլդովային մեղադրել է Տիրասպոլի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցություններից հրաժարվելու և ճնշման մեթոդների ացնելու համար։

«Բանակցային գործընթացում լճացումը բացառապես Մոլդովայի Հանրապետության ընտրությունն է։ Երկխոսության, «հինգ պլյուս հինգ» ձևաչափի (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա, ինչպես նաև՝ ԵՄ և ԱՄՆ դիտորդներ) և ձեռք բերված պայմանավորվածությունների դադարի համար որևէ այլ պատճառ գոյություն չունի։ ․․․  Մոլդովան հիմա գործում է բացառապես պատժամիջոցների, սահմանափակումների և սպառնալիքի գործիքներով»,- ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Կրասնոսելսկին՝ ուշադրություն հրավիրելով տնտեսական ճնշումների, ինչպես նաև անջատողականության համար պատժամիջոցները խստացնելու վրա։

Կրասնոսելսկին հայտարարել է, որ սպառնալիք է տեսնում Մոլդովային զենքի մատակարարումը մեծացնելու մեջ։

«Երբ մեր հարևանը, որի հետ ավելի քան 30 տարի պահպանվում է չկարգավորված հակամարտությունը, և որը նախկինում արդեն ուխտադրուժ կերպով գրոհել է մեր խաղաղ քաղաքները, կտրուկ կերպով սկսում է սպառազինվել, բնականաբար՝ դա սպառնալիք է»,- ասել է չճանաչված Մերձդնեստրի ղեկավարը։

Նախորդ հոդվածըՊուտինի ինքնառաջադրման օգտին ամբողջ երկրում հավաքվել է ավելի քան 1,3 մլն ստորագրություն
Հաջորդ հոդվածըՉԺՀ ԱԳՆ ղեկավար․ 2023 թ․ Սաուդյան Արաբիան և Իրանը պատմական հաշտություն կնքեցին