‘ԿԺԴՀ առաջնորդը հանրությանն է ներկայացել առանց ձեռնափայտի’

1559

Հյուսիսկորեական լրատվամիջոցներն այսօր հրապարակել են ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի լուսանկարները, որոնցում նա վերջին ժամանակներում առաջին անգամ պատկերված է առանց ձեռնափայտի, հաղորդել է BBC News-ը:

Լուսանկարներում պատկերված է հյուսիսկորեական առաջնորդի հանդիպումը Ժողովրդական բանակի հրամանատարության հետ: BBC-ի տվյալներով՝ լուսանկարներն արված են երկուշաբթի և երեքշաբթի:

Սեպտեմբերի սկզբներին ԿԺԴՀ առաջնորդը  վեց շաբաթ անհետացել էր հանրության և լրատվամիջոցների տեսադաշտից, ինչն էլ նրա առողջական վիճակի կամ նույնիսկ հնարավոր քաղաքական ճգնաժամի  մասին զանազան լուրերի տեղիք էր տվել: Հոկտեմբերի սկզբներին Կիմ Չեն Ինը հանրությանն էր ներկայացել ձեռնափայտով:

Հարավկորեական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ նա ոտքի կոճի վիրահատություն է տարել: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը Երեւանի կենտրոնից տասնյակ ցուցարարների է բերման ենթարկել’
Հաջորդ հոդվածը‘Պուտինն արգելել է ֆաշիստների հետ համագործակցող կազմակերպությունների սիմվոլիկան’