‘Պուտինն ու Մեդվեդևը՝ կանացի ներքնազգեստով. Ոստիկանները առգրավել են կտավը (լուսանկարներ)’

530

Ռուս իրավապահները Սանկտ Պետերբուրգի պատկերասրահներից մեկից առգրավել են աղմկահարույց մի կտավ, որում պատկերված են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ կանացի սեքսուալ ներքնազգեստով։

Ինչպես նշում է Daily Mail-ը, իրավապահներն իրենց քայլը պատճառաբանել են՝ ասելով, որ կտավը խախտում է օրենքը։

Բացի այս կտավից, ոստիկաններն առգրավել են նաև մի շարք այլ աշխատանքներ, որոնք, ըստ նրանց, ծայրահեղականություն են քարոզում։

Կտավի հեղինակն է Կոնստանտին Ալտունինը, ով իր ստեղծագործությունն անվանել է «Ծաղրանկար»։ Նկարչի ծաղրի առարկան է դարձել նաև Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը, որը ներկայացվել է մերկ կրծքավանդակով՝ պատված  դաջվածքներով։

Աղբյուրը՝ tert.am

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժեց գրանցել Իբրահիմբեկովին’
Հաջորդ հոդվածը‘Օբաման արտասվել է «Սեղանապետը» ֆիլմը դիտելիս (թրեյլեր)’